Միջազգային
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել
Նշանակվելու է շատ փորձառու և հարգված հատուկ բանագնաց, որին հանձնարարվելու է առաջ մղել խաղաղության համաձայնագիրը։
«Ես դեռ հույս եմ կապում Ասադի հետ». Էրդողան
Թուրքիան ձեռք է մեկնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար և հավատում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով, որ անձամբ կհանդիպի Սիրիայի իր պաշտոնակից Բաշար Ասադի հետ։
«Ադրբեջանը շատ բան է արել COP29-ի օրակարգը կազմակերպելու համար». ՌԴ վարչապետ
Բաքվում կայացել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին և Իլհամ Ալիևի միջև հանդիպումը։
«Նրանք ուզում են Հարավային Կովկասը վերահսկողության տակ վերցնել». Զախարովա
«Ռուսաստանն իր պատմական, բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ արևմտյան երկրները միայն օգտագործում են մեր մշակումները՝ տարածաշրջան ներթափանցելու համար». ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բայդենն այսօր Սպիտակ տանը կհյուրընկալի Դոնալդ Թրամփին
Նախագահ Ջո Բայդենը այսօր Սպիտակ տանը կընդունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին․ հաղորդում է Reuter-ը։ Հանդիպման նպատակն է ցույց տալ վարչակազմերի միջև իշխանության սահուն փոխանցումը, չնայած Թրամփի թիմը դեռ չի ստորագրել փաստաթղթերը՝ լիազորությունների փոխանցման գործընթացն սկսելու համար: