Միջազգային
Հյուսիսային Կորեան կսկսի կամիկաձե անօդաչուների զանգվածային արտադրություն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել հարվածային կամիկաձե դրոնների փորձարկումները և հրամայել է կարճ ժամկետում սկսել այդ սպառազինության զանգվածային արտադրությունը․ այս մասին հայտնում է Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կրասնոդարի երկրամասը անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել
Կրասնոդարի երկրամասի երկու մունիցիպալիտետ այսօր գիշերը անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել․ հայտնում է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Մահացել Է Ճապոնիայի արքայադուստրը
Յուրիկո Միկասան մահացել է 101 տարեկանում՝ նոյեմբերի 15-ի առավոտյան։ Նա կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն էր և արքայազն Միկասի (Տակահիտո) այրին։
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։
«Եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան». Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ․ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։