Միջազգային
ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձև է ընդունվել
Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 79-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձև։
Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ից կմիանան Շենգենյան գոտուն
Ռումինիան և Բուլղարիան 2025 թվականի հունվարից լիովին կմիանան եվրոպական Շենգենյան գոտուն․ ուրբաթ օրը Հունգարիայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն:
«Միգուցե ծերուկ Բայդենը որոշել է գեղեցիկ հեռանալ կյանքից». Մեդվեդև
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը հաստատել է միջուկային նորացված դոկտորինը. «Միգուցե ծերուկ Բայդենն իսկապես որոշել է կյանքից գեղեցիկ հեռանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասը»։
Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը
Փաստաթղթում ասվում է, որ ռազմական կոալիցիայի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ համարվում է որպես ամբողջ կոալիցիայի ագրեսիա։
Մակրոնը ողջունել է Բայդենի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ որոշում է կայացրել՝ Ուկրաինային թույլ տալով ամերիկյան զենք օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: