Միջազգային
Արաղչին ժամանել է Թուրքիա
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Անկարա։ Արաղչին այսօր պատրաստվում է հանդիպել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։
Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպը. BBC
Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակել հարձակումը դեպի հարավ։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ռուսական ավիացիան շարունակում է գրոհել այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Ասադի ռեժիմի կողմից։
Թրամփը Հանթեր Բայդենին ներում շնորհելը չարաշահում է որակել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հեռացող ղեկավար Ջո Բայդեն կողմից իր որդուն՝ Հանթեր Բայդենին ներում շնորհելն անվանել է «չարաշահում» և «արդարադատության խախտում»: Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցցանցի իր էջում կիրակի։
Շոլցը օգնության նոր փաթեթով ժամանել է Կիև
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը առավոտյան ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվականները։
Զուրաբիշվիլին ուղիղ եթեր դուրս կգա
Վրաստանի Առաջին ալիքի դիմաց ցույցի մասնակիցները պահանջել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եթեր տրամադրել։ Նախագահն իր հերթին ժամը 21:00-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ պատրաստ է հարցազրույց տալ առաջին ալիքին։