Միջազգային
Ասադն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Սիրիական կողմի հաղորդագրությա համաձայն՝ հեռախոսազրույց են ունեցել նախագահ Բաշար Ասադը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ողբերգություն Գվինեայում՝ մրցավարի վիճահարույց որոշման պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գվինեայի մեծությամբ երկրորդ քաղաք Նզերեկորում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ հարյուր մարդ: Այս մասին հայտնում է Barron's պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներԻՆ։
Մենք շարունակում ենք աջակցել Ասադին. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին:
Իրանի կողմից աջակցվող խմբավորումները Իրաքից մտել են Սիրիա
Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, այդ թվում՝ իրաքյան «Քաթաիբ Հըզբոլլահ» և «Ֆաթեմիյուն» խմբավորումները, գիշերը Իրաքից մտել են Սիրիա. հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սա հիմք է տալիս քաղաքական կուսակցությունը հակասահմանադրական ճանաչել». Կոբախիձ
«Ազգային շարժման» խմբակը այս օրերին բացահայտորեն հանդես է եկել Վրաստանի սահմանադրական կարգի դեմ, ինչը հիմք է տալիս քաղաքական կուսակցությունը հակասահմանադրական հայտարարելու համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: