Միջազգային
ԱՄՆ-ը կբախվի «սարսափելի սպառնալիքի». Մարկ Ռյուտե
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կբախվի Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից «սարսափելի սպառնալիքի», եթե Ուկրաինային ստիպեն խաղաղության համաձայնագիր ստորագրել Մոսկվայի համար շահավետ պայմաններով:
Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին
Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, եթե դա նրան անհրաժեշտ լինի: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ավագ խորհրդականը. հաղորդում է Delfi պարբերականը։
Covid-19-ի տարածումը Ուհանի լաբորատորիայից պատահական արտահոսքի արդյունք է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի COVID-19-ի հարցերով հանձնաժողովը հրապարակել է եզրափակիչ զեկույցը, որում ամփոփված են նրա երկամյա աշխատանքի արդյունքները: 520 էջանոց փաստաթուղթը վերլուծում է վիրուսի ծագումը, ինչպես նաև համաճարակի դեմ պայքարի համար պետության կողմից ձեռնարկված միջոցառումների օրինականությունն ու համարժեքությունը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է հեռանալու մասին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է դիվանագիտական ծառայությունը առողջական խնդիրների պատճառով թողնելու մասին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևին մշտապես աջակցելու համար: Իր ուղերձում Զելենսկին նշել է, որ Գերմանիան ամենաէական օգնությունն է ցուցաբերում Ուկրաինային եվրոպական երկրների շարքում։