Միջազգային
Սիրիական ընդդիմության առաջնորդը խոստանում է, որ էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի
Սիրիական ընդդիմությունը գլխավորող «Հայաթ Թահրիր աշ Շամ» հիմնական խմբավորման առաջնորդ Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց իշխանության տակ գտնվող էթնիկ փոքրամասնություններին չեն վնասի։
Ասադի հակառակորդնրը Հոմսում գրավել են ռազմավարական շրջաններ
Բաշար Ասադի ռեժիմի դեմ հանդես եկող խմբավորումները դեկտեմբերի 6-ի առավոտյան գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս նահանգի Ռաստան և Թելբիս շրջանները, որոնք ճանապարհ են բացում դեպի մայրաքաղաք Դամասկոս:
Իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է՝ նախկինում Associated Press գործակալության հետ զրույցում «հայկական կարուսել» արտահայտությունը ինչի համար է օգտագործել։
Ամանորին ընդառաջ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի
Ամանորից առաջ ՌԴ-ում կանցկացվի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ դա ավանդական, նախատոնական միջոցառում է։
Ռուսական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Կալի» կարտելի անդամներին
Պերուի քաղաքացի հանդիսացող անձինք Մերձմոսկովյան պահեստներից մեկի տարածքում կոկաինով բրիկետները բեռնարկղի թաքստոցում են պահել: Սրանք նախատեսված է եղել ուղարկել Եվրամիություն։