Միջազգային
«ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրավահավասար երկխոսության». Պեսկով
«ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրավահավասար երկխոսության, Մոսկվան սպասում է Վաշինգտոնից ազդակների, սակայն դրանք դեռ չեն ստացվել»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ու Փաշինյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցը չեն քննարկել
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահման հազարավոր զինվորականներ կուղարկվեն. CNN
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին, Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին պատրաստ լինել սահմանին մինչև 10 հազարանոց խմբավորում տեղակայել: Ընդ որում, նշվում է, որ զինվորականները դեմ են այդ որոշմանը։
«Միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարվում դեպի նոր աշխարհակարգ». Նարիշկին
«Իրադրությունն աշխարհում այս տարի անկայուն կլինի»․ կանխատեսել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
«Թող Աստված օրհնի և առաջնորդի Ձեզ». Բայդենի նամակը՝ Թրամփին
Այս լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքում է պահում Ջո Բայդենի նամակը, որը նա թողել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի սեղանի դարակում: