Միջազգային
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 66 մարդ, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Եվս 26 մարդ համարվում է անհետ կորած։
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ զեկույցը
Մենք դատապարտում ենք ցանկացած փորձ, որն ուղղված է ԵՄ-ին անդամակցության թեման քաղաքական գործիք դարձնելուն։ Այս մոտեցումը վնասում է Վրաստան–ԵՄ հարաբերություններին
Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհ չունի. Կալլաս
Վրաստանը ԵՄ-ի միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել, ընդ որում՝ զգալի. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը:
Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին. ԵՄ հանձնակատար
Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին, նրանք ասում են, որ Վրաստանը մոտեցնում են ԵՄ-ին, բայց իրականում նրանք Վրաստանը հեռացնում են ԵՄ-ից,- ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ «Euronews»-ի կողմից կազմակերպված «ԵՄ ընդլայնման գագաթնաժողովում»։
ԱՄՆ-ն հանել է «Բելավիայի» դեմ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկից հանել է բելառուսական պետական «Բելավիա» ավիաընկերությունը և «Bombardier Challenger 850» բիզնես ինքնաթիռը, որոնք օգտագործվում էին բելառուս բարձրաստիճան պաշտոնյաների և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքի անդամների կողմից։