Միջազգային
Մակրոնը կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի ավելի քան 3 %-ի
Լոնդոնում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիներին կոչ է արել կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի ավելի քան 3 տոկոսի։
«Կիևը տարածքային զիջումների պետք է գնա». Մայքլ Ուոլթս
Հանուն խաղաղության պայմանագրի Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային զիջումների գնալ։
Թրամփը կքննարկի Ուկրաինային Բայդենի հաստատած օգնությունը չեղարկելու հարցը. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպում կունենա ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ:
Մենք պատրաստ ենք ստորագրել. Զելենսկի
Լոնդոնից մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել է BBC-ի թղթակցին, որտեղ հայտարարել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրել։
Օրբանը Լոնդոնի հանդիպումը վտանգավոր է անվանել
«Սա վատ է, վտանգավոր և սխալ: Հունգարիան մնում է խաղաղության կողմնակից»,- գրել է նա սոցցանցի իր էջում։