Միջազգային
Ֆրանսիան ռազմական ուժեր չի ուղարկելու Ուկրաինա. Լըկորնյու
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինա ռազմական ուժեր չեն ուղարկելու։
Երեկվա դրությամբ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվում են. Ուկրաինայի վարչապետ
Երեկվա դրությամբ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվում են. տեղեկություններ չկան, որ ինչ-որ բան դադարեցված է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ռուսաստանը նոր աշխատուժի որոնման մեջ է
Աշխատաշուկան հագեցնելու համար Ռուսաստանը պետք է մտածի նոր երկրներից միգրանտների ներգրավման մասին, հայտարարել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ֆրանսիային ևս հետաքրքրում են ուկրաինական օգտակար հանածոները
Ֆրանսիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինայի բնական պաշարների նկատմամբ և դրանց օգտագործման շուրջ բանակցություններ է վարում դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից։
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական օգնության նոր փաթեթ, հայտնում է Politico-ն։