Միջազգային
Պուտինի խնդրանքով Թրամփը իր բանագնացին հեռացրել է բանակցություններից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայի խնդրանքով հեռացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին պատերազմի կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններից, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ լրագրողների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան չափազանց «ուկրաինամետ» է համարել։
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին միտված բանակցությունների հաջող ավարտը։
Ուիթքոֆի վերադառնալուց հետո իրավիճակը կվերլուծվի և կքննարկվի նախագահի հետ. Ուոլց
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերադառնում է ԱՄՆ Մոսկվայում անցկացրած բանակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է Մայք Ուոլցը և «զգույշավոր լավատեսության» մասին հայտնել։
Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում
Լեյտենանտ Գևին Թարբարդը նշանակվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով առաջին կցորդ: Այս մասին հայտնել են Բրիտանական դեսպանատնից:
Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական ձեռք բերված համաձայնությունը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: