Միջազգային
ԵՄ -ը դիտարկում է անդամակցության գործընթացում Մոլդովան Ուկրաինայից տարանջատելու հնարավորությունը
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն հունիսին կարող է դիտարկել Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայից առանձին շարունակելու տարբերակը: Պատճառը Հունգարիայի դիմադրությունն է ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը։
Իտալիան և Թուրքիան խորացնում են հարաբերությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հրավերով այսօր ժամանել Է Հռոմ՝ մասնակցելու Թուրքիայի և Իտալիայի միջկառավարական 4-րդ գագաթնաժողովին:
Հունգարիայի պառլամենտը կողմ է քվեարկել ՄՔԴ-ից դուրս գալու որոշմանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ երկրի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու օգտին: Համապատասխան գրառումը հրապարակվել Է Սիյարտոյի «X»-ի էջում։
Պայթյունից զոհված գեներալը պատասխանատու էր Պուտինին տեղեկանքներ պատրաստելու համար
Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը պատասխանատու էր Ուկրաինայում պատերազմի իրադրության մոնիտորինգի համար․ այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ին կից «Կրասնայա զվեզդա» պարբերականից:
«ԵԱՏՄ երկրները պաշտպանված են համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայից». Օվերչուկ
ԵԱՏՄ երկրները ընդհանուր մաքսային սխեմայով պաշտպանված են համաշխարհային տնտեսության մասնատումից և սակագնային դիմակայությունից․ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: