Միջազգային
Հռոմի պապ Լևոն XIV-ը իր առաջին պատարագն է մատուցել
Կաթոլիկ եկեղեցու նոր գահակալ Հռոմի պապ Լևոն XIV-ը այսօր Սիքստինյան մատուռում մատուցել է իր առաջին պատարագը՝ ընտրվելուց ընդամենը 24 ժամ անց։
Սա փորձություն կլինի Պուտինի համար. Մերց
Ուկրաինայում 30 օրով հրադադարը փորձություն կդառնա Վլադիմիր Պուտինի համար՝ երկարատև խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության համար: Այս մասին մայիսի 9-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Թրամփն ու Պուտինը շնորհավորանքներ են փոխանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հրապարակել է տեսանյութ, որը փաստում է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մարզային կառավարության շենքին առավոտյան հասցված հարվածը։
Գրոսսին և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Իրանական կողմը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։