Միջազգային
Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ որոշումը կապված է ապացույցների առկայության հիման վրա, որ ռուսական հատուկ ծառայություններն անցյալ տարի դիվերսիա են կազմակերպել Վարշավայի առևտրի կենտրոնում:
PKK-ի ինքնալուծարման և զենքի հանձնման որոշումը կարևոր փուլ է. ԱԶԿ խոսնակ
Աբդուլլահ Օջալանի դիմումից հետո PKK-ի ինքնալուծարման որոշումը կարևոր փուլ է «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ֆորմուլային հասնելու ճանապարհին․ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
Ռուսաստանը Վիետնամում ատոմակայաններ կկառուցի
Ռուսաստանն ու Վիետնամը պայմանավորվել են բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել Վիետնամի տարածքում ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի ամերիկացի պատանդ Իդան Ալեքսանդրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք այցից առաջ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի 2023թ․ հոկտեմբերի 7-ի իսրայելցի պատանդներից մեկին՝ 20-ամյա Իդան Ալեքսանդրին։ Նա իսրայելական բանակի զինծառայող է, որն ամերիկյան քաղաքացիություն ունի:
Տուսկը հրդեհի մեջ մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին
2024 թվականի մայիսին Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով։ «X»-ի իր էջում նման հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։