Միջազգային
Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ Օմանի բանակցություններին
Իրանի իշխանությունները Իսրայելի հարվածների ֆոնին հայտարարել են, որ չեն մասնակցի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ հունիսի 15-ին նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Իսրայելը ոչնչացրել է առնվազն 20 բարձրաստիճան իրանցի հրամանատարի. Reuters
Reuters գործակալությունը, հղում անելով տարածաշրջանային երկու աղբյուրների, հայտնում է, որ առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային զորքերի պետ Ամիր Ալի Հաջիզադեն, սպանվել են Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով:
Իսրայելի հարձակումների հետևանքով մոտ 95 իրանցի է վիրավորվել. Tasnim
Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների հետևանքով:
Իրանը ԳՇ նոր պետ և ԻՀՊԿ-ի նոր հրամանատար ունի
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել Մոհամմադ Փաքփուրը:
«ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է այս գործողության հետևանքների համար». Արաղչի
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական ագրեսիան անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների համակարգման և կանաչ լույսի։