Միջազգային
Չինաստանը և ԵՄ չպետք է ձգտեն առճակատման․ Վան Ի
Կալասը նշել է, որ Պեկինը պետք է դադարեցնի սպառնալ եվրոպական անվտանգությանը՝ մատնանշելով կիբերհարձակումները, միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին և անբարեխիղճ առևտրային պրակտիկաները։
Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես դարձել է միակուսակցական
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորներին զրկել են մանդատներից։ Իշխող «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցվել են ընդդիմադիր կուսակցության 13 պատգամավորների լիազորությունները:
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհը ստիպել է տարհանել ավելի քան 1,500 մարդու
Հունաստանի հարավում գտնվող Կրետե կղզում երեկոյան ուժգին քամիների ֆոնին սկսված արագ տարածվող անտառային հրդեհը շարունակվում է այսօր առավոտյան՝ ստիպելով հյուրանոցներից և տներից տարհանել ավելի քան 1,500 մարդ։
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր
Ինդոնեզիայում Բալիի ափերի մոտ 65 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել։ Կան զոհեր և անհետ կորածներ։
ԱՄՆ-ն Վիետնամի համար խոստացվածից ցածր մաքսատուրք կսահմանի
Թրամփի խոսքով՝ Վիետնամի միջոցով երրորդ երկրներից առաքվող ապրանքների համար կկիրառվի 40% մաքսատուրք։