Միջազգային
Մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը:
Վաշինգտոնը նոր դեսպանին ագրեման չի խնդրել. Ռյաբկով
Մոսկվայում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ հստակություն դեռ չկա, Վաշինգտոնը նոր դեսպանին ագրեման չի խնդրել։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
ՌԴ-ն ողջունել է հայ-ադրբեջանական բանակցությունները. Պեսկով
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կավելացնի կանխատեսելիություն և կայունություն Կովկասում»,- ասել է նա:
Մինչև աշուն ՌԴ-ն Ուկրաինայի վրա պարբերաբար հազարից ավելի ԱԹՍ կարձակի. NYT
New York Times-ը գրում է, որ սա, ենթադրաբար, հնարավոր կլինի միանգամյա օգտագործման «կամիկաձե» անօդաչուների արտադրության աճի շնորհիվ։ Ռուսաստանն այժմ ռեկորդներ է սահմանում արձակված «շահիդների» քանակով։
ԱՄՆ-ն վերսկսել է արկերի և հրթիռների մատակարարումն Ուկրաինային
Ինչպես հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, Ուկրաինա են ուղարկվել 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և GMLRS հրթիռներ, որոնք արձակվում են HIMARS կայանքներից: