Միջազգային
Սիրիան ուժեր չի ուղարկել բախումներ շրջան. ՆԳՆ
Սիրիայի Ներքին գործերի նախարարության խոսնակ Նուրեդդին ալ-Բաբան հաստատել է, որ որոշ լրատվամիջոցներ և գործակալություններ տարածել են սխալ տեղեկություններ ներքին անվտանգության ուժերի Աս-Սուվեյդա նահանգ մուտք գործելու մասին։
Լոնդոնը պատրաստ է ԱՄՆ-ից զենք գնել Ուկրաինայի համար
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները վաղ փուլում են, սակայն Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն ակնարկել է գնումներին Լոնդոնի հնարավոր մասնակցության մասին:
Օրբանը հնարավոր է համարել ԵՄ-ից Հունգարիայի դուրս գալը
Հունգարիան կարող է մոտ ապագայում դուրս գալ Եվրամիությունից, քանի որ միությունը տնտեսականից վերածվել է քաղաքականի, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
ԵՄ-ն հաստատել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախիստ փաթեթներից մեկը
Եվրամիությունը հաստատել է հակառուսական պատժամիջոցների ամենախիստ փաթեթներից մեկը, որը թվով 18-րդն է, հաղորդում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը «X»-ի իր էջում:
Իսրայելի անցած ամսվա հարվածներից վնասվածք է ստացել նաև Փեզեշքյանը
CBS News-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վնասվածք է ստացել Իսրայելի անցած ամսվա հարվածներից մեկի ժամանակ։ Այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ հետախուզական երկու աղբյուր: