Միջազգային
ԱՄՆ լրացուցիչ սակագները ուժի մեջ են մտել
Եվրամիության և այլ առևտրային գործընկերների նկատմամբ ամերիկյան ներմուծման լրացուցիչ սակագները ուժի մեջ են մտել:
Հնդկական նավթավերամշակող ընկերությունները սպասում են կառավարությանը
Հնդկական նավթավերամշակող ընկերությունները կառավարությունից հրահանգների են սպասում հնդկական ապրանքների համար 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
ԱՄՆ-ում ձերբակալվել է զինվորական. նա փորձել է ՌԴ-ին փոխանցել Abrams տանկերի տվյալները
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է ամերիկացի զինվորականի ձերբակալության մասին, որը կասկածվում է Abrams տանկերի մասին գաղտնի տեղեկատվություն Ռուսաստանին փոխանցելու փորձի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Տեխասում։
Իրանի նախագահը առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։
ԱՄՆ-ն ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց դեպքում ՌԴ-ն կդադարեցնի պատերազմը. Ռուբիո
Պետքարտուղարը հայտնել է, որ չգիտի՝ արդյոք Թրամփի և Պուտինի միջև հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ, և որ դա կախված է նրանից, թե որքան առաջընթաց կարող են գրանցել երկու կողմերը։