Միջազգային
Մակրոնը խոստովանել է Ֆրանսիայի մեղքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը Կամերունում կիրառել են բռնի գործողություններ երկրի անկախության պայքարի ընթացքում
Իրանական կողմի հայտարարություններում տարբեր շեշտադրումներ ենք տեսնում. ռուս պաշտոնյա
Մոսկվայում ուշադիր ուսումնասիրել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների վաշինգտոնյան գագաթնաժողովի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունները և դրանցում տարբեր նրբերանգներ ու շեշտադրումներ են տեսնում:
Պետք է հաշվի նստել Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության հետ. Ֆադեև
Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելիս պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ․ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Հունաստանում պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հունաստանում արդեն երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Թրամփը և Պուտինը կունենան փակ ձևաչափով հանդիպում՝ միայն երկու նախագահների և թարգմանիչների մասնակցությամբ
Ամերիկյան և ռուսական կողմերը պատրաստվում են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ ուրբաթ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ CNN-ի տեղեկության համաձայն, այս վայրն ընտրվել է անվտանգության պահանջները բավարարելու պատճառով։