Միջազգային
Ուզբեկստանի նախագահը ընդունել է Թրամփի հատուկ բանագնացին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 28-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլիին, ով փոխանցել է Դոնալդ Թրամփի շնորհավորանքները Անկախության օրվա կապակցությամբ:
Մահացել է Լուկաշենկոյի հակառակորդների սպանության մեջ կասկածվողը
Բելառուսական ընդդմադիր մամուլը գրում է, որ մահացել է հատուկ նշանակության զորքերի նախկին զինծառայող Վլադիմիր Բուտկոն, ով կասկածվում է Լուկաշենկոյի հրամանով քաղաքական սպանություններ կատարելու մեջ։
Իսրայելի ավիահարվածից զոհվել է հութիների առաջնորդը
Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Եմենի վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին: Այդ մասին հայտնում են մի շարք հեղինակավոր լրատվականներ:
Եվրոպան քննարկում է Ուկրաինայում բուֆերային գոտու ստեղծման հարցը. Politico
Ծրագիրը նախատեսում է խաղաղապահ ուժերի տեղակայում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Սակայն նախաձեռնությունը հակասական գնահատականներ է առաջացնում. այն կարող է տարածքային զիջումներ պահանջել Կիևից և դեռևս չունի նրա պաշտոնական աջակցությունը: ԱՄՆ-ն ակտիվորեն չի մասնակցում այդ քննարկումներին։
Տարածաշրջանի համար շատ լավ պատկեր է ստեղծվել. Ֆիդան
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել է Վաշինգտոնում կնքված համաձայնագրերի մասին` նշելով, որ տարածաշրջանի համար շատ լավ պատկեր է ստեղծվել: