Միջազգային
Իրանը ԳՇ նոր պետ և ԻՀՊԿ-ի նոր հրամանատար ունի
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել Մոհամմադ Փաքփուրը:

«ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է այս գործողության հետևանքների համար». Արաղչի
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական ագրեսիան անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների համակարգման և կանաչ լույսի։

Հարվածը Իսրայելի միակողմանի գործողությունն է. Ռյուտտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտե հայտարարել է, որ Իրանին հասցված հարվածը Իսրայելի միակողմանի գործողությունն է։

Բաքուն մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողությամբ
Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտությունների սրմանը. ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։