Տեսակետ
Լաչինի ճանապարհը Ռուսաստանն է փակել․ Դավիթ Սանասարյան
Ռուսաստանը ստանում է արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկի վերահսկողությունը, ինչպես նաև՝ Արցախում (իսկ Մոսկվայի աչքերով՝ Ադրբեջանում) ունենում է ռազմաբազա։

Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական ինքնաթիռի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի. Բաբաջանյան
Երկու օր առաջ ԱՄՆ կառավարության առանձին գործակալությունների, ԱՄՆ հայկական, հունական, հրեական լոբբիստական խոշորագույն կազմակերպությունների հետ մեկնարկեց դեպի Արցախ ԱՄՆ հումանիտար օդային բեռնափոխադրում իրականացնելու առաջարկս:

Բոլոր այդ բարոյախոսներին և մատ թափ տվողներին ի գիտություն
Վերջին մի քանի օրվա ընթացքում ով չալարեց՝ հայաստանաբնակ քաղաքացիների վրա մատ թափ տվեց ու բարոյախրատական քարոզ կարդաց առ այն, թե «անտարբեր» են Արցախի ու արցախցիների ճակատագրերի հանդեպ:

Շուշի-Քարինտակ խաչմերուկը միջանցքային չէ. պետք է սկսել Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը
Հայաստանի կառավարությունը վաղը պետք է ամբողջ շինարարական տեխնիկան կենտրոնացնի և սկսի Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը։
Առաջարկների թվում եղե՞լ է ԵՄ մոնիտորինգի առաքելությունը չերկարաձգելը
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գնում է Բաքու, հետո, երբ Ադրբեջանը Ֆրանսիայի մասնակցության պատճառաբանությամբ հրաժարվում է Բրյուսելի հանդիպումից, Կլաարը որոշում է հրապարակել Բաքու այցից իր եզրահանգումը, թե՝ Ալիևը հավատարիմ է բրյուսելյան ձևաչափին: