Տեսակետ
Եթե երկու օր առաջ մարդիկ 2 ժամվա ճանապարհը անցնում էին 32 ժամում, հիմա՝ 24 ժամում տեղ են հասնում. Ղահրամանյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ավտոստոպով Երևանից հասա քաղաք Գորիս։ Այնտեղից լուսաբացին ճանապրհվեցի դեպի Կոռնիձոր, որտեղ շարունակում են գալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Առավոտվանից Կոռնիձորի գրանցման կետում մարդկանց էլ չեն կանգնեցնում, ինչի արդյունքում բավականին թեթևացել են խցանումները։ Եթե երկու օր առաջ մարդիկ 2 ժամվա ճանապարհը անցնում էին 32 ժամում, հիմա արդեն 24 ժամում մարդիկ տեղ են հասնում։
Խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը. Վիլեն Գաբրիելյան
Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են:
Ռուս-ադրբեջանական վերահսկողության տակ կմնա Ստեփանակերտ-Իվանյան-Ասկերան նեղ շերտը. Թաթուլ Հակոբյան
Ըստ ամենայնի, ռուս-ադրբեջանական համատեղ վերահսկողության տակ կմնա Ստեփանակերտ-Իվանյան-Ասկերան նեղ շերտը, իսկ մնացյալ տարածքները անցնում են Ադրբեջանին: Ռուսական ռազմաբազան Իվանյանում է՝ մեր կառուցած և այդպես էլ չշահագործած օդանավակայանում: Այդպես ռուս խաղաղապահների համար հեշտ է՝ մի շերտ ու վերջ:
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Արշակյան
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ»։
Արևմուտքին պետք է ոչ թե սեփական պատասխանատվության շեշտադրում, այլ Ռուսաստանի պատասխանատվության արյունոտ տապալում
Կարծում եմ՝ մարդիկ, որոնք խրոխտ ու ինքնավստահ խոսում են այսօրվա աշխարհում արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին, նաև նույնքան խրոխտ ու ինքնավստահ են լինելու այդ ամենի արյունոտ գինը վճարելիս առաջին շարքում հայտնվելու հարցում: