Տեսակետ
Իշխանությունը «կադաստրի վկայականից» է խոսում, ընդդիմությունն էլ ապոկալիպտիկ քարոզչություն ծավալում. Աթանեսյան
Մարդ ասում է չխոսի, բայց դե չի ստացվում: Էսքան «գիտունիկ»-ներ կան թե իշխանության, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ու նրանց բազմաթիվ աջակիցների ու համակիրների և դամքաշների շարքերում:

«Մակրոնը «տրոլլինգ» արեց ՆԱՏՕ անդամներին». Հակոբ Բադալյան
Եվ բանն այստեղ միայն Կովկասը չէ: Ինչպես օրեր առաջ էի ուշադրության արժանացրել, դիտարժան է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա արևմտյան զորքի մուտք չբացառելու մասին: Այդ հայտարարությամբ փաստորեն Մակրոնը «ստիպեց» մյուս բոլոր դերակատարներին փութաջան հայտարարել, թե չի կարելի թույլ տալ այդպիսի բան:

Եթե չլիներ Մարտի մեկը Ղարաբաղի հարցը այսպիսի ողբերգական ընթացք չէր ստանա. Դավիթ Ստեփանյան
«Մարտի մեկը լոկ 10 զոհի մասին չէ։ Հարկավոր է քաջություն ունենալ՝ գոնե հիմա պարզճակատ հայտարարելու, որ եթե չլիներ Մարտի մեկը, Ղարաբաղի հարցը, մեծ հավանականությամբ (հաստատ այլևս հնարավոր չէ պնդել, որովհետև եղել է Մարտի մեկը), այսպիսի ողբերգական ընթացք չէր ստանա, քանի որ հրապարակի վրա եղած օրակարգի գլխավոր կետերից մեկը հարցի լուծումն էր՝ ի տարբերություն ձգձգման քաղաքականության։

Ահա՛ այդ ԴԵՌ - երի նշանակությունը. Հակոբ Բադալյան
«Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա»․ սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին:
Ռուսաստանը ՀՀ-ում իշխանափոխություն չի ուզում իր պարզ շահերի պատճառով. Թաթուլ Հակոբյան
Մեր ընդդիմությունը զարմանում և զայրանում է (դա հրապարակավ չի արտահայվտում), թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին և, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում: