Սպորտ
Հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին
Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ:
Պատանիների ԵԱ. Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին
46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը:
Ռուսաստանը բանակցում է աֆրիկյան երկրների հետ հանդիպումներ անցկացնելու համար
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հանդիպումներ անցկացնել աֆրիկյան մի շարք հավաքականների հետ: Ինչպես հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը, ապագայում Վալերի Կարպինի թիմի մրցակիցները կարող են լինել Սենեգալը, Եգիպտոսը, Նիգերիան, Մալին և Կոնգոն:
Մեսսիի նորամուտի խաղը դիտել է ռեկորդային՝ 12.5 մլն մարդ
Լիոնել Մեսիի նորամուտի խաղը «Ինտեր Մայամիում» ռեկորդ է սահմանել ամերիկյան հեռուստատեսությամբ: Ինչպես պնդում է TyC Sports-ը, Ֆլորիդայի թիմի խաղը «Կրուս Ազուլի» դեմ (2:1) լիգայի գավաթի խաղարկությունում դիտել է 12,5 միլիոն մարդ: Հաղորդվում է, որ սա եղել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտված հանդիպումը։
«Ալ-Հիլալը» ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումար կվճարի Մբապեի տրանսֆերի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբի առաջարկը՝ 300 միլիոն եվրոյի դիմաց հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հաղորդում է Sky Sports-ը: