Սպորտ
Պաշտոնական. Սելարայանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և ՄԼՍ-ը ներկայացնող «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը հերթական մեդալն է նվաճել
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը հերթական մեդալն է նվաճել
Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Բուխարեստում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել երկամարտի 341 կգ արդյունքով (150+191):
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող
Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:
Գվարդիոլան մտահոգություն է հայտնել ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխության մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է իր թիմում ստեղծված իրավիճակի մասին: Անգլիայի չեմպիոնները ստիպված են եղել Մերձավոր Արևելք բաց թողնել Ռիյադ Մահրեզին, քանի որ վերջինս անհավանական առաջարկ է ստացել: