Սպորտ
Կիլիան Մբապեի լուսանկարը հեռացվել է ՊՍԺ-ի պաշտոնական կայքից
Հաղորդվում է, որ հարձակվողը հրաժարվում է ակտիվացնել մինչև 2024 թվականը գործող պայմանագրի երկարաձգման տարբերակը: Այն նախնական համաձայնությամբ պետք է երկարաձգվեր մինչև 2025թ. հունիս։
«Արթիկը»՝ բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթող
Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը:
Երևանը այս տարի կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
«Բարսան» նվազագույն հաշվով հաղթում է «Միլանին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի է ունեցել «Բարսելոնայի» և «Միլանի» ընկերական հանդիպումը: Այն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Չավիի թիմի: