Սպորտ
Դե Խեան համաձայնվել է տեղափոխվել «Բավարիա»
Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնվել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը։ Հաղորդվում է, որ այն պահին, երբ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», մյունխենյան ակումբը վերադարձել է նրա թեկնածությանը:
Հայաստանն առաջին մեդալն ունի ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում
Օգոստոսի 14-ից Հորդանանում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանն առաջին մեդալն ունի. 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Լեանդրո Պարեդեսը տեղափոխվել է «Ռոմա»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Այս մասին հայտնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը: Աշխարհի գործող չեմպիոնը «Ռոմայի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել:
Մեսսի և Ալբայի գոլերը օգնում են «Ինտեր Մայամիին» հաղթանակ տանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավարտվել է MLS + MX լիգաների գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում մրցել են «Ֆիլադելֆիա Յունիոնը» և «Ինտեր Մայամին»: Թիմերը խաղացել են Չեսթերի (Փենսիլվանիա, ԱՄՆ) «Սուբարու Պարկ» մարզադաշտում, որտեղ «Ինտեր Մայամին» հաղթել է մրցակցին 4:1 հաշվով:
«Փարիզի օլիմպիական խաղերին ոչ մի ռուսաստանցի չպիտի մասնակցի». Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ երկրի դիրքորոշումը 2024թ․ Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ռուսների և բելառուսների մասնակցության հարցում մնում է անփոփոխ: