Սպորտ
Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերը կգնի Չարենցավանի «Վանը»
Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարևիչը, որին պատկանում էր անգլիական «Ռեդինգը», կդառնա Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանի» նոր սեփականատերը:

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին. ՀՖՖ
Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:

Ֆլիկի ապագան կախված է առաջիկա խաղերից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե սեպտեմբերյան խաղերում թիմը չբավարարի իր արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը։

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Հաագա
Ընտրանին կմասնակցի մարզաձևի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը Հաագայում։
2 ոսկե և 1 բրոնզե մեդալ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր: