Հասարակություն
Մաշտոցի պողոտայի մի հատվածը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

Նախագահը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական կենտրոնի 50-ամյակին
Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

ԳՇ պետն այցելել է ռազմական ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։

Նորքի այգիներում կազմակերպվում է ծառատունկ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։
«Փարթի քեյքս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է: