Հասարակություն
ՊԵԿ-ը հորդորում է պահպանել կանխիկի սահմանափակումները
Ըստ Բադասյանի՝ կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ սարքերի միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլև խոշոր գործարքների. «ՊԵԿ-ը հսկիչ գնումներ էլ է անում, և իմ հորդորն է՝ կանխիկի սահմանափակումները խստիվ պահպանվեն, հակառակ դեպքում օրենսդրությամբ բավական խիստ միջոցներ են նախատեսված»։
Մայիսի 1-ից հուլիսի 7-ը վարժական հավաքներ կարվեն
Կառավարության որոշմամբ՝ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:
Սյունիքում 40 նոր կրթահամալիր կստեղծվի
ՀՀ պետբյուջեից 440.2 մլն դրամ կտրամադրվի Սյունիքում նոր, որակյալ կրթահամալիրների ստեղծման նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար։
Հրայր Թովմասյանի նախկին վարորդը դատապարտվել, ապա համաներվել է
2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը):
Գավառում դեկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Գավառ քաղաքում Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: