Հասարակություն
2 մլրդ դրամը վերականգնելուց հետո «Նոր Զովք»-ի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։
Կառավարությունը գումար է հատկացրել 5 մարզում անհետաձգելի ծրագրերի իրականացման համար
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և ճանապարհաշինության ոլորտներին:
Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա
Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ կողմից 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %:
Համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով
Ըստ հիմնավորման՝ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները:
Ընկերությունները կներկայացնեն արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները
Միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքներով զբաղվող շուրջ 150 ընկերությունների կներկայացվեն արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։