Հասարակություն
Ավտոկռունկը շրջվել է և բախվել Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող GAZel-ին․ կա տուժած
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ա․-ն (ծնված 1990-թ․) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անցկացրել են աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։
Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։
Կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցման օրենսդրական հիմք
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում՝ հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներով պայմանավորված:
Արշալույս գյուղի գիշերային ակումբի մոտ վեճն ավարտվել է կրակոցով
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, Արշալույս գյուղի գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել: