Հասարակություն
Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ
Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Չիվա բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ԾԻԳ-ի կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս, Չիվա և Գոմք բնակավայրերում կառուցվում են նոր մոդուլային դպրոցներ:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Թեա Քենդլերին
ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։
Սահմանվել են Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։