Հասարակություն
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. ապրիլի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։
Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությունը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Արամի փողոցի պատմամշակութային հուշարձանը վնասվել է. քրեական հետապնդում Երևանի նախկին ճարտարապետի նկատմամբ
Քրեական գործի (վարույթի) շրջանակում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):
Բանկերն արձանագրել են 70 մլրդ դրամի զուտ շահույթ
Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն՝ 18 առևտրային բանկերից 2-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների կողմից շորթում կատարելու գործով երեք անձ կալանավորվել է
Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։