Հասարակություն
Վերակառուցվում է Լանջիկ-Գյումրի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը։ Կատարվում են ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Եղբայրները բնակարաններից մեկից գողություն էին արել
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել:
Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։
Նոր ատոմակայանի կառուցումը՝ 2025-26թթ․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին։ Նախարարի խոսքով՝ դրանք պետք է սկսել 2025-26թթ.։ «Աշխատանքներ կան․ դա բավական լուրջ, բարդ որոշում է՝ ֆինանսական, քաղաքական, էներգետիկ, ժամանակային առումներով»։
Սուրեն Պապիկյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: