Հասարակություն
Աբովյան-Արզնի ավտոճանապարհի հիմնանորոգման շրջանակում կատարվում է մայթերի սալիկապատում
Հ-2, /Հ-1/ Աբովյան-Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման շրջանակում կատարվում է մայթերի սալիկապատում։
«Լկտիությունը հասել է նրան, որ հայտնի կոռուպցիոներները կշտամբում են մեզ և ձեզ». Վիգեն Խաչատրյանը՝ դատախազին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդապետյանն անդրադարձել է ձգձգված արդարադատության թեմային՝ շեշտելով, որ դա լուրջ խնդիր է. «Բոլորի վրա դրված է էդ պարտականությունը՝ գործերը 6 ամիս, 8 ամիս քննվում են»։
Կեղծ 200 դրամանոցներ պատրաստելու և իրացնելու համար 6 անձի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները:
ՀՀ գլխավոր դատախազը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը։ Նա նշել է, որ, որպես քաղաքացի, իր համար առաջնային են երկու գործ՝ «Հոկտեմբերի 27»-ն ու «Մարտի 1»-ը։
Զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել էին Ամիրյան փողոցը
Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։ Որոշ ժամանակ անց նրանք բացեցին փողոցը։