Հասարակություն
Քննարկվել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` 2022 թվականի ընթացքում քրեական գործերի հարուցումների թվաքանակի զգալի նվազումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով:
«90-ականների մեր հաղթանակն էլ է պայմանավորված եղել այլ երկրներով, ներկայիս պարտությունն էլ». Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սուքիասյանն ասել է, որ հնարավոր է հզորացնել տնտեսությունը, բարձրացնել ծնելիությունը. «Ասում եք՝ ազգային կուսակցություն եք, մի օր եղա՞վ, որ ժողովրդին ասեք՝ մի երեխա ավել ունենան։ Էդ որ ասում ենք տնտեսություն, նշանակում է՝ բանակ, կրթություն, առողջապահություն, ծնելիություն։ Փող պետք է ունենաս, որ էդ ընտանիքը պահես»։
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում հարուցվել է 14 քրեական գործ
Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99):
ՔԿ-ն քննիչի կողմից կաշառք տալու վերաբերյալ տվյալներ է ստացել
Նկատի ունենալով, որ վկայակոչված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալու հանցավոր արարք կատարված լինելու մասին՝ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Կիրականացվեն 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ
Հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ։ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ. ջրաքանակ։