Հասարակություն
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ
Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Փ․-ն՝ տեղափոխվել Իջևանի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
«Ֆլայ Արնա» ավիաընկերությունն սկսել է իր առաջին չվերթը դեպի Բաղդադ
ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն սկսել է իր առաջին չվերթը դեպի Բաղդադ:
Սահմանապահ զորքերի զինծառայողի գերեվարման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: