Հասարակություն
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ասորական մատուռի բացմանը
Նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթի, ինքնության, լեզվի, կրթության, իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է: Նա հույս է հայտնել, որ մշակութային պատկանելության հաստատման այս միջոցառումը լավ առիթ կլինի նաև դպրոցահասակ երեխաների համար՝ այցելելու և ծանոթանալու երկու ազգերի համատեղ պատմությանը, մատուռի՝ որպես հոգևոր կառույցի պատմական հիմքերին:
Լայն տարածում են ստացել ատելության խոսքը, վիրավորանքը, բռնության քարոզն ու կոչերը. ՄԻՊ հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ։
Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը:
Շիրակի մարզի մի շարք դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության պահպանման համատեքստում. «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է ամեն ինչ անենք օր առաջ այդ խնդիրները լուծելու համար»: