Հասարակություն
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին
Մայիսի 4-ին, ժամը 07։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
«Սևան Ստարտափ Սամմիթի» անցկացման համար Սևանա լճի ափին նոր տարածք է հատկացվել
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։