Հասարակություն
Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին
ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:
Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին կկառուցվի դրենաժային համակարգ
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպմանը կայացված որոշումների կատարման արդյունքները։ Մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարվել էր բիոքիմիական հետազոտություն՝ պարզելու համար ճանապարհին հարող հատվածի լանջի գերխոնավացման պատճառները, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում տեղի էր ունեցել փլուզում։
Իրանի փոխդեսպանի հետ քննարկվել է դատապարտյալների փոխանցման հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թեթև մարդատար ավտոմեքենաների համար մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետը կփակվի. ՊԵԿ հայտարարությունը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։