Հասարակություն
ԱՆ կազմում գործող առողջապահական կազմակերպությունը փոխանցվեց ոլորտը համակարգող Առողջապահության նախարարությանը
Կառավարության որոշմամբ՝ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանն ազգային առողջապահական համակարգ:
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։
Նախարարը դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ո՞ր երկրներից են ամենաշատն այցելել Հայաստան
2023-ի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 81,2%-ով աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 հազար 850 զբոսաշրջիկ, 2022-ին այդ թիվը 249 հազար 361 էր։
Ճամբարակի համայնքապետն ու ևս 20-25 հոգի վիճաբանել են պարեկների հետ, քաշքշել. հարուցվել է քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: