Հասարակություն
ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից 2.8 մլն դրամ կաշառք ստանալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն և Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։
«Ես զգում եմ, որ ամեն օր աճում եմ». Մուդրիկը՝ «Չելսիի» մասին
Միխայիլ Մուդրիկը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ադապտացիան «Չելսիում» և կիսվել է ակումբի մասին մտքերով․ «Ես իսկապես վայելում եմ աշխատանքը՝ նման լավ մարզիչների ղեկավարմամբ։ Ես սիրում եմ խաղալ նման լավ և որակյալ խաղացողների հետ։ Զգում եմ, որ ամեն օր աճում եմ, և դա հաճելի է գիտակցել: Առջևում մեզ շատ լավ բաներ են սպասվում»։
Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային և տեխնիկական, ինչպես նաև մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները և փոփոխությունները: