Հասարակություն
ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը պետությանը պատճառել է շուրջ 255 մլն դրամի վնաս. դատախազություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին:
Կապանում քարաթափում կիրականացվի
Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Փակ շուկայի մոտ 5 մեքենա է բախվել
Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմավիր» ՔԿՀ-ում բացվել է հատուկ սենյակ
Բացման արարողությանն Արդարադատությանը նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկո Սանչեզ-Իդալգոյին՝ ցուցաբերած աջակցության համար:
Րաֆֆու փողոցում 25 մետրանոց ծառն արմատախիլ է եղել, ընկել հոսանքալարերի վրա և վնասել դրանք
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։