Հասարակություն
Կարևորվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը
Մելնիկովը կարևորել է այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը, ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում։
MAN մակնիշի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ ավտոբուսում եղել է 28 աշակերտ, կա վիրավոր
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի և նշված վայրում տեղի է ունեցել վթարը:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է Դիլիջանում անչափահասի մասնակցությամբ միջադեպին
Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն: Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է. ՔԿ
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Radar Armenia-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Սուրեն Պապիկյանն ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է անվտանգային հարցեր
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: