Հասարակություն
Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Այս տարի հանրակրթական դպրոցներից 216 շրջանավարտներ ներկայացրել են մեդալի հայտ։ Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին։
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։
«ՀՀ ՆԳՆ փորձն առաջադեմ և օրինակելի է տարածաշրջանի համար»․ Սիրիայի դեսպան
Վահե Ղազարյանն ընդգծելով գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը՝ անդրադարձել է նաև անցած տասը տարիներին Սիրիայից Հայաստան եկած 22 հազար փախստականներին, որոնցից շատերը դիմել են Հայաստանում ապաստարան ստանալու խնդրանքով։
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:
ՀՀ ՄԻՊ-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի մասին
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել հետևյալը։