Հասարակություն
Երկու քաղաքացի կայծակնահարվել է․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնություն
Հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած օտարերկրացիների վիրահատությունները բարեհաջող են անցել
Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ
Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Երասխում վիրավորում ստացած հնդիկ բանվորների անունները
Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: